«Մեկը չկա՞ր ԲՀԿ-ում, որ կանխեր նման նոնսենսը»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ես չգիտեի, որ Հայաստանում նույնասեռականները կարող են երեխա որդեգրել ու դա պետք է օրենքով արգելել։ Իսկ Հայաստանում դա թույլատրված չէ, ասել է թե՝ անհնար է։ Հետաքրքիր է, եթե հենց այս պահին ու ապագայում դա հնարավոր չէ, ԲՀԿ-ն այդ ինչն էր արգելում՝ արգելում էր, որ արգելվածն արգելվի՞։ Հայոց օրենսդիր գործունեությունը նորանոր բարձունքներ է գրավում։ Մեկը չկա՞ր ԲՀԿ-ում, որ կանխեր նման նոնսենսը։ Դա նման է նրան, որ մեկն էլ առաջարկի, որ ընտանիք չի կարող կոչվել կին-կին, տղամարդ-տղամարդ միությունը, երբ ՀՀ Սահամանադրությունն ասում է, որ ընտանիքը կին-տղամարդ միությունն է։ Լավ էս կարգի՞։ Իսկ Իմ քայլն էլ փոխանակ այս նոնսենսի վրա բռնացնի, ընկել էր ռազբորկի մեջ»։