Վթար Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին. 2 զոհ, 2 վիրավոր. Լրացված

Հունիսի 28-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 10-րդ կմ-ին «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 28-ամյա ուղեւոր Հմայակ Հ.-ն մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

ԼՐԱՑՎԱԾ. 30.06.29թ.

Հունիսի 30-ին հիվանդանոցից ոստիկանություն են հայտնել, որ վնասվածքներով բուժօգնության տեղափոխված ուղևորներից մեկը՝ 29-ամյա Կարեն Չիլինգարյանը, ժամը 06:30-ին մահացել է:

Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։