Հայկ Մարությանը` ավագանու ընտրություններին մասնակցելու հարցի մասին. Factor

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը դեռևս հստակ որոշում չունի` մասնակցել ավագանու ընտրություններին, թե ոչ:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ինքը`Մարությանը: Մեր ճշտող հարցին` եթե որոշի մասնակցել, ապա որ կուսակցությամբ, Մարությանն ասաց, որ դեռ չգիտի։

«Քննարկում ենք»,- նշեց նա:

Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Հայկ Մարությանը, որ 2018 թվականին ակտիվ մասնակցություն էր ունեցել փողոցային պայքարին, քաղաքապետ էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքով: 2021-ի տարեվերջին իշխող դաշինքը պաշտոնանկ արեց նրան: Մարությանը պաշտոնանկությունից հետո շարունակում է զբաղվել դերասանական գործունեությամբ՝ ներկայացումներ է բեմադրում, նկարահանվում գովազդային հոլովակներում: