Մահվան ելքով վթար Գյումրիում

Ապրիլի 25-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 60-ամյա ուղևոր Ալեքսան Պողոսյանը մահացել է, իսկ 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։