Ծառուկյանի աշխատակիցներից պահանջում են մասնակցել բողոքի ակցիաներին, հակառակ դեպքում կազատվեն աշխատանքից․ Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Երեկ ստացել եմ տեղեկատվություն, որ Արարատ ցեմենտ գործարանի, թե ֆաբրիկայի աշխատողներից պահանջում են մասնակցել բողոքի ակցիաներին, հակառակ դեպքում կազատվեն աշխատանքից:

Նաև հայտնեցին, թե կան մարդիկ որոնք սեփական դիմումով ազատվել են աշխատանքից, չենթարկվելով ապօրինի պահանջին: Այս տեղեկատվությունը հիմք է տալիս պնդելու որ կատարվում են խաղաղ հավաքների մարդկանց իրավունքի խախտումներ:

Հատկապես կորոնավիրուսի համավարակի ռիսկերի պարագայում, պետք է զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգի ենթարկել նաև մարդկանց առողջությունը: