Մասնակցեք, հաղթեք եւ ստացեք մինչեւ 30 միլիոն դրամ դրամաշնորհ․ Նիկոլ Փաշինյանը՝ հակաճգնաժամային նոր միջոցառման մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է կառավարության տեսանյութը հակաճգնաժամային ծրագրի շրջանակում աջակցության մասին և գրել․

Հակաճգնաժամային 17-րդ միջոցառումը տեխնոլոգիական ոլորտին աջակցելու նպատակ ունի. մասնակցեք, հաղթեք եւ ստացեք մինչեւ 30 միլիոն դրամ դրամաշնորհ:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագիր

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագրով տեխնոլոգիական ընկերությունները դրամաշնորհներից օգտվելու համար պետք է մասնակցեն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած մրցույթներին։ℹ️ 1-ին և 2-րդ մրցույթներին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, իսկ 3-րդի համար՝ դեկտեմբերի 1-ը։#ArmGovՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Gepostet von ՀՀ կառավարություն am Dienstag, 9. Juni 2020