Դատարանը որոշել է չկալանավորել Արթուր Վանեցյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի կողմից կայացված որոշմամբ մերժվել է Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե Արթուր Վանեցյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին։

Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ նախկին տնօրեն, Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինա Սահակյանը։