Անսպասելի շրջադարձ. Էմմին դուրս մնաց «Եվրատեսիլ-2011»-ի պայքարից

Անսպասելի շրջադարձ. Էմմին դուրս մնաց «Եվրատեսիլ-2011»-ի պայքարից
Անսպասելի շրջադարձ. Էմմին դուրս մնաց «Եվրատեսիլ-2011»-ի պայքարից

Քիչ առաջ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում  կայացած «Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմիին չհաջողվեց նվաճել շաբաթ օրը եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք:

Չնայած մեծ սպասումներին, 19 երկրների մեջ քվեարկության արդյունքում Էմմին իր “Boom-Boom” երգով չկարողացավ հավաքել բավականին ձայներ եւ իր տեղն ունենալ եզրափակիչ փուլ անցած Սերբիայի, Լիտվայի, Հունաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Շվեցարիայի, Հունգարիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի եւ Իսլանդիայի մասնակիցների կողքին:

Արդեն 56 ամյա պատմություն ունեցող «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը մասնակցում էր վեցերորդ անգամ: Մինչ այժմ Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասը զբաղեցրել է 7-րդ, երգիչներ Անդրեն եւ Հայկոն 8-րդ, Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը` 10-րդ տեղը: Լավագույն արդյունքն առ այսօր Սիրուշոյի 4-րդ հորիզոնականն էր:

Ըստ միջազգային բուքմեյքերների գնահատականների` Էմմի հաղթանակի հնարավորությունները բավական բարձր էին:

Հայաստանի մասնակիցն առաջին անգամ է ձախողում եզրափակչի փուլ անցնելու հնարավորությունը:

Medialab.am