ԱՄՆ Կոնգրեսին Բայդենի իմպիչմենտի վերաբերյալ նախագիծ է ներկայացվել

Սկանդալներով հայտնի ԱՄՆ-ի կին կոնգրեսական Մարջորի Թեյլորն առաջարկել է 3 իմպիչմենտ ներկայացնել նախագահ Ջո Բայդենին, այդ թվում` Աֆղանստանի համար: Այս մասին գրում է Ռիա Նովոստին: Հանրապետական կոնգրեսականը նման նախագիծ է ներկայացրել Կոնգրեսին, քանի որ իր պնդմամբ` Բայդենը 10.000 ամերիկացու թողել է աֆղանական Թալիբան շարժման իշխանությանը:

Նա նաև պնդում է, որ նախագահը խախտել է ներգաղթյալների մասին օրենքը` ճգնաժամ ստեղծելով ԱՄՆ-ի հարավային սահմանին: «Բայդենի կառավարման 7 տարվա ընթացքում Ամերիկան կորցրեց հարգանքն ամբողջ աշխարհում: 

Ապացույցներն ակնհայտ են, իսկ նրա գործողությունները` այնքան բացահայտ, որ նրան պետք է իմպիչմենտ հայտարարել»,-ասվում է Թեյլորի հայտարարության մեջ: Նշվում է, որ նման նախագիծ ընդունելու քիչ շանսեր կան, քանի որ երկու պալատն էլ վերահսկվում է Բայդենի դեմոկրատական համախոհների կողմից:

Աղբյուր՝ Factor.am