Վերաքննիչ դատարանում մեկնարկեց Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է դատական նիստին:

Հունիսի 15-ի դատական նիստին Վերաքննիչ բողոքներ էր ներկայացրել Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Այնուհետև նիստը հետաձգվել էր, քանի որ նիստին ներկա չէր Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը, ով ևս պետք է ներկայացներ իր վերաքննիչ բողոքը։ Բացի այդ՝ տուժող կողմը չէր ստացել վերաքննիչ բողոքները, ուստի դատավոր Արսեն Նիկողոսյանի աշխատակազմը կտրամադրի տուժող կողմին բողոքների օրինակները։