Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները մինչև 2023-ի հունվարի 10-ը պետք է անցնեն մատնահետքի հաշվառում և լուսանկարում.միգրացիոն ծառայություն

Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացիները մինչև 2023-ի հունվարի 10-ը պետք է անցնեն մատնահետքի հաշվառում և լուսանկարում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հայաստանի միգրացիոն ծառայությունը:

«ՀՀ այն քաղաքացիները, ովքեր

Ռուսաստանի Դաշնությունում են գտնվել մինչև 2021 թ-ի դեկտեմբերի 29-ը և մինչև այժմ չեն հատել ՌԴ սահմանը և

ՌԴ-ում են գտնվում ոչ աշխատանքային գործունեության ծավալելու նպատակով՝ 90 օրը գերազանցող ժամկետով

կամ ՌԴ-ում են գտնվում աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով՝ անկախ գտնվելու ժամկետից,

չունեն բնակության ժամանակավոր թույլտվություն (РВП), բնակության թույլտվություն (Вид на жительство) կամ քաղաքացիություն,

մինչև 2023 թ-ի հունվարի 10-ը պետք է անցնեն մատնահետքի (դակտիլոսկոպիկ) հաշվառում և լուսանկարում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մատնահետքի հաշվառման և լուսանկարման ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկություն հասանելի է https://migration.am/news/467 հղումով։

Ըստ աղբյուրի՝ նշված պահանջը սահմանվել է 2022 թ-ի հուլիսի 14-ի 357-Ֆ3 «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի» մասին դաշնային օրենքով և ՌԴ առանձին օրենսդրական ակտերով։