Կան ուժեր, որոնք փորձում են ճնշել ՍԴ դատավորներին. Ռուստամ Բադասյան․ Տեսանյութ

Իշխանությունների կողմից որևէ ազդեցության մասին լուրերն ակնհայտ կեղծ են: ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու մասին հարցին՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Տարածվող լուրերը հետապնդում են… երկու տարբեր միտում եմ նկատում. սկզբի շրջանում փորձում էին հասնել նրան, որ ով դիմի վաղ կենսաթոշակի, ընկալում ունենա որոշակի, որ ինքը վատ արարք է կատարել, բարոյական դաշտում էին փորձում ներկայացնել: Հիմա ճնշման այլ մեթոդներ են որդեգրել՝ տարբեր կեղծ լուրեր են տարածում, որը պետք է ճնշում ենթադրի դատավորի նկատմամբ, որը կարող է դիտարկել նման հնարավորություն»,- հավելեց նա: Ռուստամ Բադասյանի պնդմամբ՝ իշխանության կողմից որևէ ճնշման մասին փաստ առկա չէ և չի կարող լինել: «Իսկ որոշ այլ ուժերի կողմից ակնհայտորեն միտում եմ տեսնում մեդիաարշավների միջոցով ճնշում գործադրելու»,- հայտարարեց նախարարը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում