Փաշինյանը հատուկ հետաքրքրվել է` Օսիպյանի քրգործը հո իր հետ ունեցած կոնֆլիկտի հետ կապված չի. Պապոյան. Factor.am

Էկոնոմիկայի նախարար, ՔՊ-ական Գևորգ Պապոյանը, Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հացադուլ հայտարարած Արթուր Օսիպյանի գործին, ասաց, որ չի կարող մեկնաբանել իրավական գործընթացները, սակայն ընդգծեց՝ իրավապահ մարմինները գնահատել են, որ Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է արել։