haqqin.az-ը աֆղանական պատերազմի տեսանյութը ներկայացնում է՝ որպես ադրբեջանական բանակի «հաջողություն»

Ադրբեջանական haqqin.az լրատվակայքը հերթական կեղծ տեղեկությունն է տարածել, գրում է Infocheck.am-ը։

Այս անգամ Բաքվից ղեկավարվող կայքը ներկայացրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է խոցվում մոտ 10 զինվորական տեղափոխող ռազմական մեքենա։ Կայքը մեծարել է սեփական երկրի զինված ուժերին և հայտարարել, թե Հայաստանի ղեկավարությունը թաքցնում է սեփական կորուստները։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով տեսանյութը, պարզել է, որ այն համացանցում հայտնվել է առնվազն 2019 թվականին։ Ամենայն հավանականությամբ այն արվել է Աֆղանստանում։ Կից ներկայացնում ենք ապատեղեկատվություն տարածող կայքի տարածած տեսանյութը, ինչպես նաև բնօրինակ տարբերակը։

Haqqin.az` հուլիս 2020

Բնօրինակը