Ճանապարհի վճար կսահմանվի հաշվառված և չհաշվառված միջպետական բեռնափոխադրողների համար

Հայաստանի Հանրապետությունում գրանցված և չգրանցված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող ինչպես անհատ ձեռներեցների, այնպես էլ ընկերությունների համար նախատեսվում է սահմանել հավասար պայմաններով ճանապարհային վճար:

«Արմենպրես»ի մամուլի սրահում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«2017 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի հետ կնքել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի կետերից մեկը վերաբերում է ճանապարհային հարկերին ու վճարներին: Այս կանոնակարգի շրջանակում մենք ունեինք որոշակի ընտրություն, թե ինչ ենք սահմանելու՝ ճանապարհային վճար, թե հարկ: Տարբեր քննարկումներից հետո որոշում կայացվեց սահմանել ճանապարհային վճար»,- նշեց Սիմոնյանը և հավելեց, որ այդ տարբերակն ավելի արդար կլինի շուկայի բոլոր մասնակիցների համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: