11 մահ՝ վերջին 6 տարում․ վիճակագրություն, որը հնարավոր չէ չնկատել. Տեսանյութ

11 մահ՝ վերջին 6 տարում․ վիճակագրություն, որը հնարավոր չէ չնկատել. Տեսանյութ
11 մահ՝ վերջին 6 տարում․ վիճակագրություն, որը հնարավոր չէ չնկատել. Տեսանյութ

Factor.am Դեկտեմբերի 2-ին գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքից միայն մեկ շաբաթ հետո արձագանքելու՝ իշխանության գործելակերպն արժանացավ բազմաթիվ քննադատությունների։ Ծաղկաձորում հրավիրված ասուլիսում Ազգային անվտանգության ծառայության տնօրենը մեկնաբանել է դաժան սպանությունը՝ դրան ազգամիջյան երանգ չտալով։ 

«Մարդասպանը չունի ազգություն, չունի պատկանելիություն այս կամ այն մասնագիտությանը։ Մարդասպանը մնում է մարդասպան, որը պետք է ցանկացած պարագայում հայտնաբերվի ու դատապարտվի օրենքի ամենայն խստությամբ»,-  ասել է Արթուր Վանեցյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ անընդունելի է «մարդասպանը մարդասպան է» սկզբունքը։ Պետական համակարգը ցանկացած ծանր հանցագործության պետք է նայի ավելի խորքային, հասկանա հանցագործությունը ծնած խնդիրները։

«Այստեղ հարց է առաջանում ոչ թե ազգության մասով, այլ այն մասով, որ ինքը զինծառայող է մի ռազմակայանի, որի գործունեության պատճառով Հայաստանում արդեն 12 հոգի սպանվել է։ Այդ ո՞նց եղավ, որ հայկական զորամասերից ոչ մի զինծառայող դուրս չի գալիս, ու շիշը մարդկանց գլխին չի ջարդում, հայկական զորամասերից ոչ մեկը դուրս չի գալիս, չի մտնում մարդկանց տներ ու գնդակահարում, քաղաքի շուկայում չի սկսում կալաշնիկովով մարդկանց կրակել։ Այդ ո՞նց եղավ, որ հայկական զորամասի պալիգոնում երեխաներ չեն մահանում։ Ես հիմա թվարկեցի այն դեպքերը, որ ռուսական զորամասում եղել են»,- հարց է բարձրացնում Իոաննիսյանը։

Ինչո՞ւ են արյունոտ միջադեպեր գրանցվում ռուս զինծառայողների մասնակցությամբ։ Մինչ պետությունը փորձի հասկանալ, Դանիել Իոաննիսյանը եկել է 2 եզրակացության.«Առաջինը, որ դա վերաբերմունքի արտահայտում է Հայաստանի ու հայաստանցիների նկատմամբ։ Հուսով եմ դա չի, թեև վստահություն չունեմ։ Երկրորդը՝ 102-րդ ռազմակայանում ծառայում են կրկնահանցագործներ կամ վտանգավոր խավի ներկայացուցիչների կուտակում կա 102-րդ ռազմաբազայում, որը արտացոլումն է Ռուսաստանի՝ զորակոչային քաղաքականության։ Այն, որ էստեղ կա խնդիր, հստակ է, որովհետև հենց այդ ռազմակայանի զինծառայողների գործունեության պատճառով են մարդիկ զոհվում։ Վերջին 20 տարում՝ 12 հոգի, ընդ որում՝ վերջին 5-6 տարում 11 հոգի, սա վիճակագրություն է, որ չի կարելի ասել՝ դե մարդիկ սպանվում են, սպանվողները դատվում են, ամեն ինչ լավ է»։ 

Ավելին՝ սկզբնաղբյուրում