Ճշտում. ինքնասպանության փորձ չի եղել․ ԱԻՆ

Մայիսի 14-ին, ժամը 14։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկատվություն էր փոխանցվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ունի բնակարանային խնդիր, սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով պատուհանից. անհրաժեշտ է հոգեբան։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Հոգեբանի հետ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Լուսինե Խ․-ն (ծնված 1976 թ․) չի ցանկանում ինքնասպանության փորձ կատարել, պարզապես բորբոքված է բնակարանային խնդրով։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։