Սյունեցիները փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը

Սյունեցիները այս պահին փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ արգելելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ երկուշաբթի անցկացնելու է Սյունիքում, խոսելու է սյունեցիների հետ, ներկայացնելու է իրավիճակը։ Քիչ առաջ էլ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում սյունեցիներին հորորեց լինել հանգիստ, չբորբոքել կրքեր և ինքը պատրաստ է նայել նրանց աչքերի մեջ ու խոսել նրանց հետ։