«Երևանի 2800-ամյակի» անվան այգուց գողացել են նավակով տղայի բրոնզե արձանը

«Երևանի 2800-ամյակի» անվան այգուց գողացել են նավակով տղայի բրոնզե արձանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նման ահազանգ ստացել են մարտի 14-ին և դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունից այլ մանրամասներ չհաղորդեցին: