Երևանը շուտով 100 նոր ավտոբուս կունենա

ՀՀ-ում Շվեդիայի դեսպանատնից հայտնում են․

«Երևանը շուտով 100 նոր ավտոբուս կունենա ի շնորհիվ Հայաստանի կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ստորագրված վարկային համաձայնագրի ու Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից տրամադրվող դրամաշնորհի, որի խոշորագույն երկկողմ դոնորը Շվեդիան է:

Ուրախ ենք նպաստել Երևանի քաղաքային տրանսպորտի զարգացմանը ու ավելի լավ և զարգացած քաղաքային համակարգին։Միջոցառմանը ներկա էր ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, միջազգային և դիվանագիտական պատվիրակությունների այլ ներկայացուցիչներ և Հայաստանի իշխանության ներկայացուցիչներ»։