Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա կինը հայտնաբերվել է

Ապրիլի 28-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 30-ամյա Արմինե Խաչատրյանը։
Կոտայքի քրեական հետախույզների ձեռնարկած որոնողական և բացատրական աշխատանքների արդյունքում, ապրիլի 29-ին, ժամը 02.30-ին, կինը վերադարձել է տուն։
Նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։