Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հենց այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է խաղաղության ճանապարհին. ԵԱՀԿ նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը որակել է որպես դրական քայլ՝ կայուն խաղաղության ճանապարհին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բույար Օսմանին նման դիրքորոշում է հայտնել X-ի իր միկրոբլոգում գրառմամբ:  

«Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հենց այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության ճանապարհին։ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել՝ որպես շարունակական երկխոսության հարթակ և որպես պայմանագրերի իրականացման գործընկեր»,-նշել է ԵԱՀԿ գործող նախագահը: