Իրանում մեկ օրով չեղարկվել են բոլոր չվերթները. Factor

Իրանում բոլոր չվերթները չեղարկվել են մինչև վաղը՝ հոկտեմբերի 3-ի առավոտ, հայտնել է երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը։ Որոշումն ընդունվել է տարածաշրջանում թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով, հայտնում է Tasnim գործակալությունը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Սահմանափակումները կգործեն մինչև առավոտյան ժամը 5-ը։ Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Իրանն ավելի քան 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով՝ իրանական հրթիռների 90%-ը հաջողությամբ խոցել է թիրախները։ Այս ֆոնին Իսրայելը, Իրանը և Հորդանանը փակել են իրենց օդային տարածքը։ Մի շարք ավիաընկերություններ հայտարարել են դեպի Մերձավոր Արևելք թռիչքների տեղափոխման մասին։