Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի օդանավակայանը չորեքշաբթի ժամանակավորապես դադարեցրել է չվերթները՝ դրոնի մասին ահազանգի պատճառով։ Այս մասին հայտնել է երկրի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ահազանգը հնչել է այն բանից հետո, երբ հարևան Բելառուսի տարածքում նկատված դրոնը շարժվել է Լիտվայի ուղղությամբ։ Ճգնաժամային կառավարման կենտրոնը նշել է, որ դրոնի ծագումը դեռ չի հաստատվել։
Մեկ օր առաջ ՆԱՏՕ-ի կործանիչը Էստոնիայի օդային տարածքում խոցել էր ենթադրաբար ուկրաինական դրոն։ Էստոնական կողմի տվյալներով՝ սա տարածաշրջանում օդային տարածքի խախտումների հերթական դեպքերից է՝ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի ուղղությամբ հաճախակի դարձած հարվածների ֆոնին։



















