«Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի բուն եւ միակ պատճառը երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախողված անձի հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին»․ Լևոն Տեր-Պետրոսյան․ ilur.am

«Եւս մեկ անգամ գնահատելով բանակի զսպվածությունը ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ, ես միաժամանակ ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որոշումը՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու հարցում»,- ilur.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է  Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Ուզում եմ ընդգծել նաեւ, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի բուն եւ միակ պատճառը երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախողված եւ մեր ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնած անձի հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին, ինչը հղի է մեզ վիճակված նորանոր եւ շատ ավելի ցավալի վտանգներով»։

Ավելին սկզբնաղբյուր կայքում՝ ilur.am։