Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում կարգելվի մեքենաների կայանումը

Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում կարգելվի մեքենաների կայանումը

Հանրապետության հրապարակում hունվարի 22-ից կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ։

«Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում (Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում) կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։