Չվերջացող նախաքննություն . ԱՄՆ դեսպանը կապ է հաստատել սփյուռքահայ գործարարի հետ և տեղեկացել թալանի մանրամասներին

Չվերջացող նախաքննություն . ԱՄՆ դեսպանը կապ է հաստատել սփյուռքահայ գործարարի հետ և տեղեկացել  թալանի մանրամասներին
Չվերջացող նախաքննություն . ԱՄՆ դեսպանը կապ է հաստատել սփյուռքահայ գործարարի հետ և տեղեկացել թալանի մանրամասներին
Հեղինակ MediaLab

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը շարունակում է հետևողականություն ցուցաբերել Հայաստանում միլիոնավոր դալարների կորուստներ կրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի գործի ընթացքին: Դեսպան Հեֆֆերնը նախորդ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել սփյուռքահայ գործարարի հետ, որի ընթացքում դեսպանատան իրավաբանները և անձամբ դեսպանը Էդմոնդ Խուդյանից տեղեկացել են գործի վերաբերյալ բոլոր մանրամասներին և խոստացել շարունակել հետողականություն ցուցաբերել կոռուպցիոն դրսևերումներով լի այս գործին: Այն, որ դեսպան Հեֆերնը խոսել է սփյուռքահայ գործարարի հետ, հաստատում է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը` ընդգծելով, որ դեսպան Հեֆերնի համար մտահոգիչ է ցանկացած մեղադրանք կապված անօրինական ֆինանսական գործառնությունների հետ, որից տուժում են ամերիկյան քաղաքացիները:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների` դեսպան Հեֆֆերնը ամերիկահայ գործարարին տեղեկացրել է, որ դեսպանատան իրավաբանները շարունակելու են ներկա գտնվել Խուդյանի գործով բոլոր դատավարություններին, նրանց հայտնի են դրանցից յուրաքանչյուրի մանրամասները և դտավարությունների ընթացքից ելնելոց դեսպանատունը հետևություններ է կատարում, Հայաստանում իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում և ինչպես են աշխատում: Հայաստանում ԱՄՆ դեսպանը նաև կապվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հետ, տեղեկացրել ԱՄՆ քաղաքացու շուրջ ստեղծված վիճակի մասին և պարզաբանումներ պահանջել 2 տարի ձգձգվող և չվերջացող նախաքննության ներկա փուլի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանին ուղարկված նամակում սփյուռքահայ գործարարը հայտնել էր, որ Հայաստանում գործ ունի սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության “բարենպաստ” պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործող դատախազն ու վարչության պետը և նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել և օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ:

«Նրանց արդեն քաջ հայտնի են և գործող անձանց շրջանակը, և չվճարված հարկերը, և խարդախության փաստերը, սակայն վերևների ազդեցության տակ մոտ 2 տարի շարունակ այս գործը միտումնավոր ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված $1.5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող $2,000,000 ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները: Իմ դատական նիստերին պարբերաբար ներկա են գտնվել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները և նրանց ևս հայտնի է որոշ մանրամասնություններ, առաջարկում եմ խոսել նրանց հետ և հետևություններ անել թե Հայաստանում իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում և ինչպես են աշխատում»,- հայտնել էր Էդմոնդ Խուդյանը:

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ