Մել Դալուզյանի մասին վարչապետի ելույթն անհրաժեշտություն էր. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վարչապետի երեկվա ելույթը կապված Մել Դալուզյանի տևական ժամանակ անվան շահարկման հետ անհրաժեշտություն էր: Եվ վարչապետը պետք է խոսեր այդ մասին: Կան խնդիրներ, որ հենց վարչապետը պետք է իր հատու խոսքն ասի և ոչ միայն շահարկողներին: Ավելին, ինչպես և եղավ, վերցնի իր անձնական պաշտպանության տակ՝ մինչև պետությունը կստանձնի պաշտպանությունը քաղաքացիների հավասարության սկզբունքով: Եվ սա մեկ հարցի լուծում չէր: Ասպիսի ելույթների անհրաժեշտությոան կարոտ հարցեր էլի կան, մարդու, մարդկանց հետ կապված և վարչապետը պետք է ժամանակ առ ժամանակ հանդես գա նման ելույթներով՝ հնարավորություն տալով մեզ գնահատել դրանք»: