Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Ապրիլի 24-ին, ժամը 13:30-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ, ճանապարհը փակ է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 32-րդ կմ-ին  «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ֆելիքս Ա.) խափանվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, կան արգելափակված այլ ավտոմեքենաներ:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։