«Կառավարությունը հրատապության կարգով 25 մլն դրամ հատկացրեց Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծված տների վերականգնման աշխատանքները սկսելու համար:
Նախնական գնահատականով՝ վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի առնվազն 150 մլն դրամ»,- այս մասին գրում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։