Այս տարվա ձմռանից համայնքապատկան ջերմոցներում տնկվել են տնկիներ և մշտադալար ու ծաղկող ծառատեսակներ․ Քաղաքապետարան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Քաղաքապետարանը սեփական բազայի ստեղծման ուղով է ընթանում նաեւ կանաչապատման ոլորտում:

Ընդլայնվում են Երևանում սեփական տնկարանային և ջերմոցային տնտեսության հնարավորությունները:

Այս տարվա ձմռանից համայնքապատկան ջերմոցներում տնկվել են տնկիներ և մշտադալար ու ծաղկող ծառատեսակներ: Դրվել են նաև տարբեր տեսակի թփեր, բազմացվել են մշտադալար թփերի կտրոններ, որոնք հետագայում համայնքը կարող է օգտագործել որպես իր աճեցրած բույսեր: Մշակվում է տնկարանային համալիրում բազմամյա ծաղիկների ներդրման ծրագիր, որպեսզի կարողանանք ինքներս մեր ռեսուրսներն օգտագործել: Արդեն առաջիկայում որոշ հատվածներում մի քանի ամսվա կյանքի տևողությամբ ծաղիկները փոխարինվելու են բազմամյա ծաղիկներով:

Քաղաքապետարանը սեփական բազայի ստեղծման ուղով է ընթանում նաեւ կանաչապատման ոլորտում: Ընդլայնվում են Երևանում սեփական…

Gepostet von Hakob Karapetyan am Montag, 8. Juni 2020