Լարսը բաց է, կա կուտակված 400 բեռնատար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից: