ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ելույթին:
«Միջազգային հանրությունը թեթեւացած շունչ քաշեց սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամլեայի նիստին հնչած Նիկոլ Փաշինյանի հայտնությունից իմանալով, որ «ապագա կա´»:
Այդ օրը Հայաստանը հեղափոխություն կատարեց դիվանագիտության մեջ, դառնալով պատմության մեջ առաջին երկիրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր Համաժողովում վեհաբար չզբաղվեց քաղաքականությամբ եւ սեփական շահերի պաշտպանությամբ, ընդհանրապես չշոշափեց Հայաստանի անունը կամ նրա խնդիրները, այլ դիմեց ամբողջ աշխարհի համար օրինակելի փիլիսոփայական ներշնչման վրա հիմնված մեդիտացիայի:
Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակությունը.
– «Ապագա կա» ոչ միայն Հայաստանի համար, այլեւ ամբողջ աշխարհի համար:
– Ապագայի բանալին` հենվել «պոզիտիվ նարատիվների» վրա:
– Անցյալը արդեն եղել պրծել է, ներկայում շատ բան փոխել հնարավոր չէ, պետք է կենտրոնանալ ապագայի ձեւավորման վրա:
– Ինչ լինում իրականության մեջ, նախ տեղի է ունենում մեր մտքերի մեջ:
– Սկզբում էր Խոսքը, Խոսքը Աստծու հետ էր, եւ Խոսքը Աստված էր:
– Հետեւաբար, պետք է սկսել լավ խոսքերից, որպես թեորեմ առաջ քաշել «Ապագա կա´» կարգախոսը եւ ապացուցել այն»,-մասնավորապես գրել է նա: