ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ 16։00 դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը, Քեթի-Ջաջուռ ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Սիսիան-«Զանգեր» հատվածում (մերկասառույց), Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։

«Չայնիի» ոլորաններում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք, Քեթի, Ջաջուռ գյուղերում բուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։