Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է, որ Հայաստանում կարանտինը ևս վեց ամսով երկարաձգվի․ Նախարար

Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է, որ Հայաստանում կարանտինը ևս վեց ամսով երկարաձգվի։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Իրականում առողջապահության նախարարության խոսնակը մի քիչ շտապել է, որովհետև այդ որոշումը չի քննարկվել էկոնոմիկայի նախարարության հետ։ Կարանտիմը վեց ամսով երկարաձգելու մասին որոշումը նախագիծ է, մենք դա կքննարկենք։ Միայն շատ ծանրակշիռ փաստարկների դեպքում առաջարկի որոշ կետերի հետ համաձայնել։ Բայց այն, որ տնտեսությանը հիմա ամենաշատն է անհրաժեշտ թթվածին, դա միանշանակ է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսությունը հնարավորինս բաց աշխատի», -նշել է Քերոբյանը։

Հարցազրույց Վահան Քերոբյանի հետ

Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ

Posted by Լուրեր on Thursday, January 7, 2021