Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ,
Շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել: Իմ պետության և ազգին ծառայելը` իմ կյանքի ամենամեծ պատիվն էր: Շնորհակալ եմ վստահության համար»,- նշել է նա։