Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյան․ «Վիշտն անսահման է»

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Թվիթերի միկրոբլոգում գրում է․

«Վիշտն անսահման է:
Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր:

Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:

Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին»: