Ներկայացնում եմ, COVID-19-ի դեմ պատվաստումների ընթացքի վերաբերյալ վիճակագրական տվյալներ․ Մուրադյան

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ներկայացնում եմ, COVID-19-ի դեմ պատվաստումների ընթացքի
վերաբերյալ վիճակագրական տվյալներ։

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից՝ 2021 թվականի ապրիլի 13-ից ի վեր, 2022թվականի հունվարի 16-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1.761.529 պատվաստում (96%-ով ավելի 09.01.2022թ-ի ցուցանիշից), որից առաջին դեղաչափ` 973.944 (163%-ով ավելի 09.01.2022թ-ի ցուցանիշից), երկրորդ դեղաչափ` 784.849 (72%-ով ավելի 09.01.2022թ-ի ցուցանիշից), որը կազմում է ամբողջ բնակչության 26.4%, բուստր դեղաչափը ՝ 2736:

Հունվարի 9-ից մինչև հունվարի 16-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջ 67.011 պատվաստում, օրական միջին տեմպը շուրջ 9573: Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 32%-ը ստացել են 1-ին դեղաչափը, 66%՝ 2-րդ:
Պատվաստումների ընդհանուր թվի 54%՝ 1-ին դեղաչափի 42% և 2-րդ դեղաչափի 68% իրականացվել է վերջին 3 ամիսների ընթացքում:

COVID-19 Հայաստանում՝ 17.01.2022 թվականի ժամը 11։00-ի դրությամբ՝

• Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 347.785
• Առողջացածներ՝ 333.655
• Փաստացի բուժվողներ՝ 4594 ( 121 մեկ օրում)
• Մահվան ելքեր՝ 8020 (1 մեկ օրում)
• Մահվան ելքեր այլ պատճառով՝ 1516
• Մեկ օրում իրականացվել է 3872 թեստավորում, որից դրական են եղել 168-ը (4.3%)
• Effective Reproduction Rate` շուրջ 1.61 (աշխարհում՝ 1.30)

Պատվաստումների գործընթացի մեկնարկից՝ 13.04.2021թ., առ այսօր արձանագրվել է COVID-19 143.732 (հաստատված դեպքերի շուրջ 41%) դեպք և 4245 մահ (մահվան դեպքերի շուրջ 53%):
Դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է 20.10.2021թ.՝ 2603, իսկ մահվան դեպքերինը՝ 12.11.2021թ.՝ 70»: