Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ տիկին Փաթսի Ռեդիին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ տիկին Փաթսի Ռեդիին
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ տիկին Փաթսի Ռեդիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ տիկին Փաթսի Ռեդիին՝ Նոր Զելանդիայի Քրայսթչրչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել:

«Դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ այս ծանր պահին կիսում եմ Ձեր և Նոր Զելանդիայի ժողովրդի վիշտը:

Իմ անկեղծ վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է հեռագրում: