ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանին չքավորություն է սպառնում. Զախարովա. «Ազատություն»

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանին չքավորություն է սպառնում, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներակայացուցիչ Մարիա Զախարովան։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Ռուսաստանցի դիվանագետը մեջբերել է ՀՀ վիճակագրական տվյալները և դրանք վկայակոչելով՝ համոզմունք հայտնել, որ Ռուսաստանի մասնակցությամբ տնտեսական դաշինքը լքելու դեպքում Հայաստանից արտահանումը կնվազի 80 տոկոսով և «նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում հնարավոր չի լինի կորուստները փոխարինել այլընտրանքային ուղղություններով»:

«Հայաստանում որոշ փորձագետներ պնդում են, որ Արևմուտքը, մասնավորապես Եվրամիությունը, իբր պատրաստ է վճարել ամեն ինչի համար: Оրինակ՝ ասեք, երբ նրանք վճարել են ամեն ինչի համար», – ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։

Ռուս պաշտոնյայի համոզմամբ՝ Հայաստանի հնարավոր ինտեգրումը ԵՄ-ին «ուղղակի հարված է լինելու» երկրի զարգացմանը։

«Եթե խոսում ենք արտադրության ծավալի, Հայաստանի բնակչության մասին, ապա դա ուղղակի կարող է տոտալ աղքատացման հանգեցնել», – հայտարարել է Զախարովան։