Շենգավիթում բազմակի ստուգումներն արձանագրում են խախտումների նվազման դինամիկա․ Տեսչական մարմին

Այսօր ստուգայցերն ուժեղացված ռեժիմով ընթացել են կրկին Շենգավիթ վարչական շրջանում։ Այս համայնքում բազմակի ստուգումներն արձանագրում են խախտումների նվազման դինամիկա, տեղեկացնում են առողջապահական և աշխատանքային տեսչական մարմնից։

Կասեցումների միջնորդություններն ուղարկվում են պարետին ամենօրյա դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով։ Տեսչական այցերն ակտիվորեն շարունակվում են նաեւ հանգստյան օրերին։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է համարվում այն պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցները մոտենում, տեղեկացնում են որոշման մասին և փակցնում են կասեցման թերթիկը։

Տեսչական մարմինը մեկ անգամ եւս շեշտում է՝ կրկնակի և համակցված խախտումների դեպքում 24-ժամյա կասեցումներից բացի՝ կիրառվում են վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ՝ կայացվում են 48 և 72 ժամով կասեցման որոշումներ: Պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։