Սահմանված ժամկետում փորձաքննություն չանցած գազաբալոններով ավտոմեքենաները գազալցակայաններում չեն լիցքավորվի․ կառավարություն

Ավտոմեքենաներում գազաբալոն տեղադրող ու դրանց պիտանելիությունը պարբերաբար փորձաքննող ըներությունների աշխատանքը կանոնակարգվում է: Դժբախտ պատահարներից խուսափելու համար գործադիրը որոշել է խիստ լինցենզավորում սկսել, հայտնում են Կառավարությունից։

Պատահական վայրերում տեղադրված ու սահմանված ժամկետում փորձաքննություն չանցած գազաբալոններով ավտոմեքենաները օգոստոսի 1-ից գազալցակայաններում չեն լիցքավորվի: