Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի սուվերենությունը ճանաչելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պուտինն այս մասին հայտարարեց ռուս ժողովրդին ուղղված ուղերձում։

ՌԴ նախագահն ուղերձից հետո ստորագրեց Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու մասին հրամանագրերը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների հետ ստորագրեց բարեկամության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրեր: