Ալեն Դելո՞նն է ստեղ պետք, Բրիջիդ Բարդո՞ն. Տիգրան Արզաքանցյանը՝ ցուցակում հայտնի մարդկանց մասին. տեսանյութ

Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին գործարար Տիգրան Արզաքանցյանը մասնակցելու է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հետ միասին:

Ասուլիսում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկայում տեղի կունենա համագումար, որի ժամանակ կհստակեցվեն դաշինքի անունը, ցուցակը և ինչպես են մասնակցելու ընտրություններին:

Հարցին, թե արդյոք հանրությանը հայտնի դեմքեր լինելու են ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժի ցուցակում, Տիգրան Արզաքանցյանը պատասխանեց. «Հայտնի մարդ ասելով ի՞նչ եք հասկանում, Ալեն Դելո՞նն ա ստեղ պետք, Բրիջիդ Բարդո՞ն: Մեր խումբը համ գաղափարով, համ խելքով, համ մեծ փորձ ունեցող ժողովուրդ կլինեն մեր հետ: ժողովուրդ եմ ասում, որովհետև շատ են լինելու»:

Տեսանյութը՝ «Armtimes.com»-ի