Արարատի եւ Արագածոտնի մարզերը ունեն նոր մարզպետներ

Ռազմիկ Պետրոսյանը, կառավարության այսօրվա որոշմամբ, ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվեց Սերգեյ Մովսիսյանը։

Պաշտոնից ազատվեց նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։ Նրան կփոխարինի իր որդին՝ Սեդրակ Թևոնյանը։