Իշխանափոխություն հիմա էլ կարելի է անել. Քառյակի 12 առաջարկները

Իշխանափոխություն հիմա էլ կարելի է անել. Քառյակի 12 առաջարկները
Իշխանափոխություն հիմա էլ կարելի է անել. Քառյակի 12 առաջարկները

ԱԺ ոչ իշխանական ուժերից բաղկացած քառյակի անդամներն այսօր հրավիրած ասուլիսում մանրամասնեցին իրենց 12 պահանջները իշխանությունից: Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենց պահանջում են, որպեսզի այս պահանջները իշխանությունները կատարեն մինչև տարեվերջ:

Քառյակն իշխանություններին ներկայացնում է հետևյալ առաջնահերթ խնդիրները:

Առաջին, վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարվող պահումները վերադարձնել քաղաքացիներին: Ամբողջությամբ կատարել ՍԴ ապրիլի 2-ի որոշումը, նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ներգրավմամբ:

Երկրորդ, վերանայել տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի, կարմիր լույսերի գործող համակարգերը, դրանց կիրառման արդյունքում պետական և համայնքային բյուջեի մուտքերի տեսակարար կշիռը դարձնել առնվազն 75 տոկոս: Սահմանել, որ տուգանքների և վճարների առավելագույն չափը չի կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի տասը տոկոսը:

Քառյակի երրորդ պահանջը հետևյալն է՝ առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը, ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա երեք տարիներին փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը վերացնել, հանել սահմանի վրա ԱԱՀ գանձումը:

Չորրորդ կետով քառյակն առաջարկում է կրկնապատկել գյուղացիական տնտեսություններին տրվող սուբսիդավորման չափը:

Հինգերորդ կետով առաջարկվում է գյուղատնտեսական արտարժութային վարկերը վերածել դրամային վարկերի, գյուղացիներին ժամկետ տալ վարկային չմարած պարտավորությունները մարելու համար՝ ազատելով նրանց տուգանքներից:

Վերցերորդ կետը վերաբերում է Նաիրիտ գործարանի վերագործարկման ծրագրին, գործարանի աշխատակիցների չվճարված աշխատավարձի պարտքի մարմանը:

Յոթերորդ կետով քառյակի անդամներն իշխանություններից պահանջում են բացառել Որոտան ՀԷԿ-ի գույքի վաճառքը՝ առանց ԱԺ հաստատման: Կարդալ ավելին