Նախագահ Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին

Հեղինակ MediaLab

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։

Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել երկու բարեկամ երկրների ժողովուրդների միջև դարավոր պատմական կապերի և փոխվստահության վրա հիմնված ավանդական ջերմ հարաբերությունները: