Երևանում այսօրվանից կգործեն միայն հերթապահ մանկապարտեզները

Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում հունիսի 22-ից կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վարչական շրջանի մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։

Քաղաքապետարանից ներկայացնում են վարչական շրջանների այն մանկապարտեզների ցանկը, որոնք կընդունեն երեխաներին։

1․ Կենտրոն — թիվ 1
2․ Արաբկիր — թիվ 25, թիվ 31
3️․ Աջափնյակ — թիվ 47, թիվ 50
4️․ Ավան — թիվ 52
5️․ Դավթաշեն — թիվ 60, թիվ 62
6️․ Էրեբունի — թիվ 64, թիվ 66
7️․ Մալաթիա-Սեբաստիա — թիվ 91, թիվ 96
8․ Նոր Նորք — թիվ 100, թիվ 114
9️․ Նորք-Մարաշ — թիվ 122
10․ Նուբարաշեն — թիվ 125
11․ Շենգավիթ — թիվ 126, թիվ 139
12․Քանաքեռ-Զեյթուն — թիվ 162, թիվ 157