Երեկ ուշ երեկոյան ադրբեջանցիները վերադարձրել են Արավուսի բնակչի ոչխարները. «Ազատություն»

Երեկ ուշ երեկոյան ադրբեջանցիները վերադարձրել են Սյունիքի մարզի Արավուս համայնքի բնակիչ Արմեն Ջահանգիրյանի ոչխարները: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Արավուսցին երեկ ահազանգել էր, որ մի քանի զինված ադրբեջանցիներ մտել էին դեպի արոտ շարժվող իր հոտի մեջ և շուրջ 260 ոչխար տարել: Այսօր նա տեղեկացրեց, որ միայն մի քանի ոչխար է պակասում հոտից: