Ադրբեջանցիները գողացել են Արավուս գյուղի բնակիչներից մեկին պատկանող ոչխարները․ Տեղ համայնքի ղեկավար. Factor

Առավոտյան ադրբեջանցիները գողացել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Արավուս գյուղի բնակիչներից մեկին պատկանող ոչխարները։

Տեղեկությունը Factor TV-ին փոխանցեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը: Նա գողացված ոչխարների թիվ չնշեց՝ հավելելով՝ գողացված ոչխարների հստակ թիվը պարզ կդառնա ավելի ուշ։

Դեպքի առնչությամբ Պաշտպանության նախարարությունից փոխանցում են՝ որևէ միջադեպ, հրադադարի խախտում, ներթափանցման փորձ տեղի չի ունեցել։ Իսկ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից:

«ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության»,- հայտնում են նախարարությունից: